Նոր խառնաշփոթ աշխարհում. Ինչի՞ն է ուզում հասնել Դոնալդ Թրամփը

Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հայտարարությունը նպաստում է ավելի մեծ խառնաշփոթ տարածաշրջանում ստեղծելուն, և այդ կառավարվող քաոսի միջոցով դրամական ռեսուրսներին, իրական և կեղծ կապիտալին տիրանալու ԱՄՆ փորձերին, որն էլ, գուցե, ի տարբերություն Սիրիայի, այստեղ հաջողվի:
Այս կարծիքին է Հանրային Անվտանգության Ինստիտուտի տնօրեն Տիգրան Շադունցը, ով վստահ է, որ Թրամփի հայտարարությունը բերում է նրան, որ կրկին լղոզվում է պետությունների, մայրաքաղաքների հասկացությունը: Թրամփի հայտարարությունը կարելի է անվանել մեծ խաղի մի մասնիկ: Եթե պետության ինստիտուտի հասկացությունը լղոզվում է, ապա միջազգային նորմերը, մարդու իրավունքները հիմնված են այդ ինստիտուտի վրա, ի՞նչպես կարող է դա լինել: 

Հարցին, թե որն է նման խառնաշփոթ առաջացնելու ԱՄՆ շահը, բանախոսը պատասխանեց, որ ամեն խառնաշփոթ կոչված է ուշադրությունը շեղել գլխավոր խնդիրներից և նպատակով կրկին էսկալացնել ռեգիոնը, կուտակել նոր արժեքավոր մարդկային ռեսուրներ և իհարկե, դրամական խոշոր ռեսուրսներ:
Ինչ վերաբերում է մեր երկրի ներքաղաքական և արտաքին քաղաքականության հարցերին, ինչպես նաև ԵՄ-Հայաստան համաձայնագրի կնքմանը, սա փաստաթուղթ է, որը մեծ տնտեսական հնարավորություններ է տալիս 

Հայաստանի համար, Եվրասիական Միությունն էլ, եթե դիտարկենք և-և-ի սկզբունքը, դա մի հարթակ է, որտեղ մենք կկարողանանք ինքնառեալիզացվել: 

Ըստ բանախոսի՝ Ադրբեջանը այս առումով չի փորձի հետ մնալ, և գուցե ռուսական ալիքներրով հնչած իբրև թե պաշտոնական կարծիքները գուցե հրահրված լինեն ադրբեջանական կողմից:

Комментарии